Ֆինլանդիան և Շվեդիան կոչ են արել ԵՄ-ին Ուկրաինային հատկացնել 130 միլիարդ եվրո

Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետներ Պետերի Օրպոն և Ուլֆ Քրիստերսոնը նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով՝ գնահատելով Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսական կարիքները և կոչ են արել ԵՄ-ին Կիևին հատկացնել 130 միլիարդ եվրո, հիմնականում՝ սառեցված ռուսական ակտիվներից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը։

«Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովին և անդամ պետություններին՝ Ուկրաինայի առաջիկա տարիների ֆինանսական կարիքների վերաբերյալ… Իրենց նախաձեռնության մեջ վարչապետները ընդգծում են, որ Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2026-2027 թվականներին գնահատվում են 130 միլիարդ եվրո, իսկ ֆինանսավորման բացը սպառնում է առաջանալ արդեն 2026 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Օրպոն և Քրիստերսոնը իրենց նամակում առաջարկել են, որ այս միջոցները հիմնականում հատկացվեն սառեցված ռուսական ակտիվներից: Ինչպես պարզաբանում է Ֆինլանդիայի կառավարությունը, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված նամակը, այսպես կոչված, non-paper (ոչ պաշտոնական փաստաթուղթ) է:

Տեսանյութեր

Լրահոս