Ակունքներս շատ ամուր նստած են իմ մեջ, և դա ինձ շատ է օգնում. Սերգեյ Խաչատրյան. Sputnik Արմենիա

Առաջին հերթին սերն է բերում ինձ Հայաստան։ Կապը դեպի իմ երկիրը, հողն ու ջուրը, մարդիկ, սարերը։ Իմ էությունը՝ որպես մարդ և որպես երաժիշտ, չէր կարող կերտվել առանց հայ լինելուս։ Ես չէի ուզենա ուրիշ երկրի ներկայացուցիչ լինել, որովհետև հայ լինելն ու այն գենոֆոնդը, որը կրում եմ, մեծ նվեր է»։

Sputnik Արմենիան զրուցել է աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանի հետ։ Այս օրերին նա Հայաստանում է՝ պայմանավորված է մի քանի նշանակալի իրադարձություններով՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակ, Երևանի միջազգային 17-րդ երաժշտական փառատոն, ինչպես նաև ջութակի դպրոց ստեղծելու գաղափարը․

«Ջութակի դպրոց հիմնելու միտքը նոր չէ, դա տարիներ շարունակ իմ մեջ հասունացած պրոցես է։ Դա ոչ թե պարզապես կառույց ստեղծելն է, այլ հենց այն դպրոցը, այն որակը, այն գիտելիքը բերելը Հայաստան, որը ես ստացել եմ իմ ուսուցչից։ Մենք ունենք մեծ ներուժ, բայց կարիք կա պրոֆեսիոնալիզմի և որակական արմատական փոփոխության։ Ես ուզում եմ, որ երեխաները Հայաստանում ունենան այն հնարավորությունները, որ հիմա փնտրում են միայն արտասահմանում»։

Անվանի ջութակահարը խոսել է նաև երազանքի մասին, որը դեռ սպասում է իր ժամանակին՝ ապրել Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930