Բաժիններ՝

«Սիրիայի բարեկամների» խումբն աջակցություն է հայտնել Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ կապված Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի հետ:

Բացի այդ, նրանք պայմանավորվել են նպաստել այդ կոնֆերանսի կազմակերպմանը, ինչի մասին ասվում է հանդիպման ամփոփիչ կոմյունիկեում: Երեկ երեկոյան տեղի ունեցած այդ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Իտալիայի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները:

Վերջիններիս խոսքերով՝ նոր կոնֆերանսը պետք է նպաստի 2012 թվականի հունիսին Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիովին կատարմանը: Նրանք ընդգծել են, որ դրանում վճռորոշ դեր պետք է խաղա ՄԱԿ ԱԽ-ը:

Դրա հետ մեկտեղ նրանք կարծում են, որ Սիրիայի հետագա ճակատագրում բացառված է գործող նախագահ Բաշար Ասադի ու նրա մերձավորների մասնակցությունը, ինչպես որ նախատեսված է եղել նախորդ տարվա ժնևյան կոմյունիկեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս