
Տեր հայր, կասե՞ք. Սեպտեմբերին կարո՞ղ եմ պսակադրվել

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան
«Միանշանակ և՛ սեպտեմբերին, և՛ հոկտեմբերին, և՛ օգոստոսին և՛ մնացյալ բոլոր ամիսներին: Եկեղեցին հստակ ցուցում է տալիս. չի՛ կարելի պսակադրվել պահոց օրերին և Մեծ պահքի շրջանում:
Մնացած բոլոր օրերը օրհնված են և Աստծո կողմից տրված, որպեսզի մարդ կարողանա ընտանիք ստեղծել:
Վերոհիշյալ ձևակերպումը սնոտիապաշտություն է, որին ոչ մեկը չպետք է հետևի, եթե իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, հետևորդ: Քրիստոնյայի կյանքում սնոտիապաշտությունը տեղ չունի: Քրիստոնյան պետք է լինի հստակ, պարզ ու ջինջ հավատքով»: