Գոնե ձա՛յնդ կտրիր, բարդակ ես սարքել. գաղտնալսեն, գործ սարքեն, փակեն, վերացնեն․ սա է քո իշխանությունը. Գառնիկ Դանիելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը երկրում առկա բարդակի հետևանքն է։ Հանրապետությունում տարածվում է թմրամոլությունը, ամենօրյա գողություններ են, ոչ մի հանցագործություն չի բացահայտվում… Այն աստիճանի ենք հասել, որ «ռազբոյները», «զակլադկաները», մնացած բոլոր հանցագործություններն արդեն ոստիկանական բաժանմունքների մոտ են տեղի ունենում։ Դուրս գանք, նայենք՝ կառավարության շենքի, ամառանոցի մոտ ինչքան ոստիկաններ կան։ Իրավապահ ողջ համակարգը լծված է միայն Նիկոլ Փաշինյանի պահպանությանը, նրա իշխանության պահպանմանը, նրան էստեղից էնտեղ տանել-բերելուն…
  • Պղծվածության աստիճանը հասել է նրան, որ սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օրը, սրանք խրախճանք են կազմակերպում։ Մենք հարկ վճարենք, իրենք քեֆ անեն…
  • Մահաբերի իշխանության օրոք բազմաթիվ և՛ սպանություններ են լինում, և՛ մահեր Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), և՛ քաղաքական սպանություններ… Հիմա սա ի՞նչ է․ մարդու տան մոտ սպանություն է կատարվում։ Նիկոլի իշխանության օրոք ընդդիմադիրները կա՛մ սպանվում են, կա՛մ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Եթե իրավապահ համակարգը նստած է բուքմեյքերական, շահումով խաղերի վրա, ի՞նչ եք սպասում։ Գաղտնալսեն, գործ սարքեն, նստեցնեն․ սա է իրենց արածը։
  • 120-ից ավելի քննիչներ մասնակցել են Բագրատ սրբազանի ու մնացած 17 արդարների քննությանը։ Ամբողջ համակարգը գործից կտրել են, որ գործ սարքեն Բագրատ սրբազանի ու մյուսների վրա…

Կարդացեք նաև

  • Հատկապես արտերկրից եկած պետհամարանիշների գողություններ են կատարվում, հետո կապվում են տերերի հետ տելեգրամ ալիքներով, ասում՝ էսքան գումար կվճարես, համարներդ կամ այլ պահեստամասերդ հետ կտանք։ Վրաստանից ինձ արդեն ասում են՝ էլ ձեր երկիր չենք գալու, սա ի՞նչ էԱնպատժելիության մթնոլորտ է, իրավապահ համակարգ չկա:
  • Փարաքարի համայնքապետի սպանության դեպքն ամբողջությամբ այս իշխանությունների պատասխանատվության ներքո է, որովհետև վերջին մեկ տարում հա լսում ենք՝ Փարաքարում կրակոց է, ռազբոյ է… Բա եթե կանխարգելիչ միջոցառում չես իրականացնում, այսպես է լինում։
  • Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ այս սպանությունը քաղաքական հետք ունի։ Կարո՞ղ եմ մտածել, որ չեն մարսել Վալոդյա Գրիգորյանի ընտրվելը։ Մամիկոն Ասլանյանին ի՞նչ արեցին։ Ալավերդու համայնքապետին կարմիր բերետավորներով հանեցին համայնքապետարանի շենքից։ Սա է։
  • Գետինը մտնեք, ամոթ է․ տարել Սրբազաններին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին եք դատում։
  • Փաշինյանը խոստովանեց, որ խլել է ՀԷՑ-ն ինչ-որ պետության ինչ-որ կազմակերպության կառավարմանը հանձնելու համար։ Կարո՞ղ եմ մտածել, որ դա կարող է լինել թուրքական ընկերություն։ Ասում են՝ ի՞նչ ա եղել, ադրբեջանական գազ կգնենք: Մոռացե՞լ են՝ ոնց էր Ադրբեջանը գազի վինտիլը փակել, Արցախի մեր հայրենակիցներին ցրտի ու սովի մատնել։

  • Դիկտատոր, էլի․ Կիմ Չեն Ինը երանի կտա սրան։ ՆԳ նախարարն ինքն է, դատարանն ինքն է, կառավարությունն ինքն է, իրենից տարբերվող կարծիք չպետք է հնչի։
  • Տնտեսվարողին կանչում են, ասում են՝ էսքան գումար պիտի վճարես։ հետո դատարանը կորոշի՝ ճի՞շտ ենք, թե՞ չէ, բայց եթե այս պահին չվճարես, գնում ես կալանքի։ Բիզնեսմեններից մեկն ինձ ասաց՝ բիզնեսը կնոջս անունով է, ի՞նչ անեմ, թողնեմ՝ կինս կալանավորվի՞։ Սա հարկային տեռոր է։ Գնում են մի փոքր գյուղ, խանութում 1.5 միլիոնի ապրանք կա, փոքր բուդկա է, 3 միլիոնի ակտ են գրում․ որտեղի՞ց պիտի վճարի։
  • Ձյուն գա գլխիդ․ ասում է՝ խաղաղություն է, ռազմական ծախսերը կրճատում ենք։ Ելակ էր տալիս բանակին, տեսա՞ք՝ ինչ եղավ։ 
  • Մեր հավաքական հիշողությունը մի քիչ կարճ է․ մենք մոռացել ենք, որ սրանք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ էին բեմադրում 2018-ի հեղափոխություն կոչվածի օրերին։
  • Գոնե ձայնը կտրի, բան չխոսի․ այ աղետաբեր, մահաբեր, 3 պատերազմ բերած՝ խաղաղությունի՞ց ես խոսում։
  • Եկեք գնանք Կիրանց, նայենք․ փշալարը մարդու այգու միջով անցնում է։ Սաղ տվել է՝ հողեր, ջրային ռեսուրսներ, ամեն ինչ, դեռ ասում է՝ էլի բան կա տալու։ Արա, դու լսե՞լ ես՝ Ադրբեջանն ասի՝ ես Հայաստանից տարածք ունեմ վերցրած։
  • Կիրանցում կադաստրային քարտեզ փոխելով՝ մարդկանց այգիները նվիրել է թշնամուն։ Մարդիկ հնարավորություն չունեն հող, այգի մշակելու։ Ասում ա՝ փշալար կա, ժողովուրդ ջան, դուք անվտանգ եք։ Այ էս աստիճանի պրիմիտիվ են։
  • Չեմ հոգնելու կրկնել՝ Կիրանցի, Ոսկեպարի հանձնելուց հետո ասում էին՝ Բերքաբերի տարածքում 900 հա հող ունենք, տալու են։ Հարգելի՛ բերքաբերցիներ, ձեր հողերը տվեցի՞ն։ Ջերմուկից դուրս եկա՞ն։ Բետոն են թափում, ինժեներական աշխատանքներ են անում ադրբեջանցիները, որ դուրս գա՞ն, դեմարկացիա անե՞ն։ Մի «մարշալ» էլ ունեինք՝ Գլխավոր շտաբի պետ՝ Էդվարդ Ասրյանը, ասում էր՝ կսովածանան, դուրս կգան։

  • Հայաստանում չկա մեկ ուժ, մեկ անհատ, ով մենակ ի զորու է իշխանազրկել սրանց, որովհետև Ադրբեջանը, Թուրքիան, Արևմուտքից որոշ երկրներ սրանց պահում են: Փաշինյանը կալանավորումներով, ռեպրեսիաներով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ գնում է դեպի ընտրություններ։ Լավ կլինի, իհարկե, որ նա անգամ ընտրություններին մոտ չգա։ Դրա համար լավ կլինի ուժերը մեկտեղել՝ օրինական ճանապարհով նրան իշխանությունից հեռացնելու համար։ Ընդդիմության միաբանությանն այլընտրանք ես չեմ տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս