Լեզուն՝ որպես զգայարան, համը՝ որպես զգացողություն, այսպիսով Փաշինյանի պարագայում ունեն առաջնային նշանակություն և ձևավորում են նրա աշխարհայացքն ու վարքագիծը։ Այս պատճառահետևանքային կապը բացատրում է նրա սոցցանցային վերջին սրացումներում արտահայտված երկիմաստ սպառնալիքներից մեկը՝ «պետության համը բերաններդ կմնա»։ Կրկին համ, բերան, այս անգամ՝ առանց լեզվի ու կրկին ուտելու մասին մտածում։
Ո՛չ Արման Դիլանյանի, և ո՛չ էլ Վլադիմիր Վարդանյանի՝ ոչինչ չասող իմաստազուրկ ելույթներն ի զորու չեն վերականգնելու այլևս այդքան էլ Բարձր չհամարվող դատարանի՝ առանց այդ նսեմացված հեղինակությունը: