
Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ճնշումը չի ազդի Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի վրա

ԱՄՆ-ի փորձերը՝ Չինաստանին ստիպելու դադարեցնել ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումները, չեն ազդի երկրների միջև կնքված պայմանագրերի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցչությունից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Չինաստանին և Հնդկաստանին անվանել էր ուկրաինական հակամարտության «գլխավոր հովանավորներ»՝ Ռուսաստանի հետ նրանց տնտեսական համագործակցության պատճառով:
«Ոչ, ես այդպես չեմ կարծում»,- ասել է ԱՀԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Լի Իհոնգը՝ պատասխանելով հարցրին, թե արդյոք ԱՄՆ դիրքորոշումը կազդի երկրների միջև էներգետիկ պայմանագրերի վրա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները համապարփակ և խորն են։
«Սա ԱՄՆ-ի կողմից նոր մեկնաբանություն չէ, և Չինաստանն արդեն արձագանքել է դրան»,- ասել է Չինաստանի ներկայացուցիչը։