Բաժիններ՝

Գազի գնի քննարկումը փակ կլինի. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի քառօրյայի ավարտից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում վարչապետի, էներգետիկայի նախարարի և ՀԾԿՀ նախագահի մասնակցությամբ տեղի կունենա գազի սակագնի փոփոխության հետ կապված քննարկում:

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պահանջելով քննարկմանը մասնակից դարձնել ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Երեկ, սակայն, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ քննարկումը փակ է լինելու ԶԼՄ-ների և հասարակական թևի համար: «Սա աշխատանքային քննարկում է: Բաց հանրային քննարկման ժամանակ կհրավիրվեն նաև ԶԼՄ-ներն ու հանրային թևը»,- ասել է վարչության ղեկավար Գոհար Պողոսյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս