Բաժիններ՝

Իսկ ԲՀԿ-ն լուռ էր. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Նոր» կառավարության ծրագրի քննարկումը երեկ, ըստ Էության, ավարտվեց: Քվեարկությունը, սակայն, Աժ-ն չհասցրեց կազմակերպել: Այսօր միայն վարչապետի եզրափակիչ ելույթից հետո ծրագիրը կդրվի քվեարկության և կհաստատվի:

Այս անգամ ի տարբերություն նախկինի, կառավարության ծրագիրը բավական երկար քննարկվեց, եղան լուրջ ընդդիմադիր ելույթներ: Ոչ իշխանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանն» էր, որ բավական պասիվ գտնվեց: Սույն խմբակցության պատգամավորները ողջ կազմով անգամ դահլիճում չէին:

Երեկ, երբ մեր թղթակիցը ԲՀԿ-ի ամենաընդդիմադիր թևի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից հարցրել է, թե ինչու նման կարևոր փաստաթղթի շուրջ ելույթ չի ունենում, վերջինս ասել է, որ հարցերի չի պատասխանում: Իսկ նկատառմանը, որ Վարդան Օսկանյանն այդպես էլ ոչինչ չասաց նաև «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծաոակյանի վերջին աղմկոտ հայտարարության մասին, նա արձագանքել է. «Այնքան բան ասվեց, կարևոր մասը՝ վերջում»:

Այսինքն, այլևս ելույթներ չեք ունենալո՞ւ և միայն ֆեյսբուքյան գրառումներ եք անելո՞ւ, այս հարցին էլ Օսկանյանը պատասխանել է. որ դեռ կխոսի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս