
«Սարկազմով գրածս էս ապուշությունը գուցե օգնի ձեզ հասկանալ հաղթանակների ու պարտությունների մասին քպ-ական տրամաբանության ամբողջ թշվառությունը». Արման Գրիգորյան

Երեկ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտվեց քառորդ եզրափակիչում:
Օլիմպիական չեմպիոնը մրցեց 2023 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Մուրադ Ահմադիևի հետ:
Ադրբեջանցի մրցակիցը պարբերաբար հրահրում էր նրան, գլխով հարվածում: Ալեքսանյանը դժգոհեց, գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը և նկատողություն տվեց ադրբեջանցուն, ապա պասիվություն տվեց:
Արթուր Ալեքսանյանը վերևից աշխատելու հնարավորություն ստացավ: Հարմար բռնվածքով մեկ գլորում կատարեց, բայց երկրորդ գլորման ժամանակ ինքը հայտնվեց մրցակցի տակ:
Գորգի մրցավարը տուշե գրանցեց:
Գևորգ Ալեքսանյանը բողոքարկեց, բայց կողային մրցավարները որևէ խախտում չգրանցեցին մրցակցի գործողությունում՝ ևս մեկ միավոր ավելացնելով ադրբեջանցու հաշվին: Գրանցվեց 3:3 հաշիվ՝ Արթուր Ալեքսանյանի պարտությամբ:
Երեկ համացանցում տարբեր շատերը Արթուր Ալեքսանյանին քննադատում էին Արցախը, Հայաստանի որոշ տարածքներ թշնամուն հանձնած, 5000-ից ավելի տղաների զոհաբերած Նիկոլ Փաշինյանի հետ Ալեքսանյանի համագործակցությունից:
ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը հետաքրքիր կերպով է արձագանքել Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և ադրբեջանցի Մուրադ Ահմադիևի գոտեմարտին.
«Արթուր Ալեքսանյանը, որ առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ, այ էն ժամանակ էր պարտվել։ Որովհետև, եթե դա տեղի չունենար, նա հիմա հանգիստ մի ուրիշ գործով զբաղվելիս կլիներ ու երկու օր առաջ չէր պարտվի ադրբեջանցուն։
Գուցե սարկազմով գրածս էս ապուշությունն օգնի ձեզ` որոշ տարրական բաներ չհասկացողներիդ, հասկանալ հաղթանակների ու պարտությունների մասին քպ-ական տրամաբանության ամբողջ թշվառությունը։
Հ.Գ. Էդ տղային քննադատողները գլուխները պատին են տալիս»։
Արման Գրգորյանը հավելել է. «Արթուրն իրականում ոչնչացնում էր դրան մինչև էդ իսկապես պատահական դրվագը»։