Կոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։30-ի սահմաններում Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ՌԴ քաղաքացի 54-ամյա Վադիմ Իվանչենկոն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ուղղել «Toyota»-ն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930