
Դուբլինի օդանավակայանում տարհանում է իրականացվել կասկածելի առարկայի պատճառով

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի միջազգային օդանավակայանի երկու տերմինալներից մեկում գտնվողները տարհանվել են նախազգուշական միջոցառումների շրջանակում։ Օդանավակայանի ներկայացուցիչներն այս մասին տեղեկացրել են X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։
«Դուբլինի օդանավակայանի 2-րդ տերմինալը տարհանվել է նախազգուշական միջոցառումների շրջանակում։ Չվերթները կարող են ժամանակավորապես հետաձգվել»,- նշված է հայտարարությունում։
Irish Examiner թերթը հայտնում է, որ պատասխանատուները չեն հստակեցրել տարհանման պատճառը, սակայն լրատվամիջոցը պարզել է, որ մարդիկ այդ հատվածից հեռացվել են այն բանից հետո, երբ պայուսակներից մեկում սկաներների միջոցով հայտնաբերվել է կասկածելի առարկա։
Դեպքի վայր են ժամանել ռումբի վնասազերծման մասնագետներ և հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները։