Մեծ Բրիտանիան առևտրային լուրջ ճգնաժամի առջև է կանգնած

Միացյալ Թագավորությունը բախվել է ժամանակակից պատմության մեջ իր ամենածանր արտաքին առևտրային ճգնաժամին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիմնվելով բաց վիճակագրության տվյալների վրա։

Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիան իր ժամանակակից պատմության ընթացքում զգալիորեն ավելի շատ ապրանքներ է ներմուծել, քան արտահանել, ինչը 21-րդ դարի սկզբից ի վեր հանգեցրել է առևտրային դեֆիցիտի։ Մեծ Բրիտանիայի մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում արտահանումը կազմել է 89.21 միլիարդ ֆունտ ստեռլինգ, մինչդեռ ներմուծվել է 155.48 միլիարդ ֆունտ ստեռլինգի արժողությամբ ապրանքներ։

Գործակալությունը նշում է, որ արտահանման նմանատիպ անկում է նկատվել Մեծ Բրիտանիայում 2014-2016 թվականներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով առաջացած համաեվրոպական ճգնաժամի, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հոսքի պատճառով առաջացած միգրացիոն խնդիրների և Հունաստանի պարտքային ճգնաժամի ֆոնին։

Տեսանյութեր

Լրահոս