Կրեմլը պատասխանել է Միացյալ Նահանգների հետ շփումների վերաբերյալ հարցին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, այդ թվում՝ նախագահական վարչակազմերի միջև, շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Կապերն իսկապես շարունակվում են տարբեր ուղիներով՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ պետությունների ղեկավարների ներկայացուցիչների միջոցով իրենց վարչակազմերում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «երկխոսությունը շարունակվում է, բայց ներկայումս բարձր մակարդակի շփումների ծրագրեր չկան»։

Տեսանյութեր

Լրահոս