Պեսկովը հայտարարել է Պուտինի միջազգային հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, միջազգային հեռախոսազրույց կունենա: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք միջազգային հեռախոսազրույցի և կտեղեկացնենք ձեզ այդ մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ զանգը նախատեսված է վաղ կեսօրին։

Տեսանյութեր

Լրահոս