
Բռնցքամարտի Եվրոպայի խորհրդային չեմպիոնը մահացել է 84 տարեկանում

Բռնցքամարտի ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձած Վիկտոր Ագեևը մահացել է 84 տարեկան հասակում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության պաշտոնական կայքից:
Մարզիկի մահվան պատճառը չի նշվել։
«Վիկտոր Պետրովիչի մահը մեծ կորուստ է բռնցքամարտի ամբողջ աշխարհի համար: Խորապես պարկեշտ, իր սպորտին մոլեռանդորեն նվիրված: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Վիկտոր Պետրովիչին, մեծ հարգանքով էին խոսում նրա մասին: Դժվար և դառն է գիտակցել, որ նա այլևս մեզ հետ չէ»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Ագեևը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1967), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Եվրոպայի չեմպիոն (1965 և 1967) և ԽՍՀՄ չեմպիոն (1963՝ կիսամիջին քաշային կարգ, 1965, 1966 և 1967՝ առաջին միջին քաշային կարգ), Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ (1992-2017), Համաասիական բռնցքամարտի ասոցիացիայի (PABA) առաջին փոխնախագահ, Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) գործադիր կոմիտեի անդամ։ Նա ԽՍՀՄ ականավոր բռնցքամարտիկ է (1967)։