
Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ Գազա քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի

Գազա քաղաքի ամբողջական գրավումը իսրայելցի զինվորականներից մի քանի ամիս կպահանջի։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։