
«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան, միշտ մեր քաղաքը կլինի». Նեթանյահուն՝ Էրդողանին

Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է The Times of Israel-ը։
Հրապարակումը նշում է, որ Իսրայելի վարչապետի խոսքերը ուղղված էին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 2020 թվականին ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով։
«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։ Այն միշտ մեր քաղաքը կլինի»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը քաղաք տեղափոխելու համար։ Նա հավելել է, որ բոլոր համաշխարհային առաջնորդները պետք է նմանատիպ որոշում կայացնեն։