Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Պետրոսյանին 80-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կատակերգու Եվգենի Պետրոսյանին տարեդարձի կապակցությամբ՝ նշելով նրա հմտությունն ու տաղանդը որպես իմպրովիզատոր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Էստրադային արտիստ, կատակերգու գրող և ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը երեքշաբթի օրը նշում է իր 80-ամյակը։

«Հարգելի Եվգենի Վահանովիչ, ընդունեք իմ շնորհավորանքները Ձեր 80-ամյակի կապակցությամբ: Էստրադային արվեստի բազմաթիվ երկրպագուներ՝ թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս, ճանաչում են Ձեզ որպես հրաշալի արտիստի, բարձր են գնահատում Ձեր հմտությունն ու տաղանդը՝ որպես իմպրովիզատոր, անկրկնելի հումորն ու հմայքը, ինչպես նաև անսահման նվիրվածությունը Ձեր ընտրած մասնագիտությանը»,- ասվում է ուղերձում:

Նախագահը Պետրոսյանին մաղթել է առողջություն, ոգեշնչում և ստեղծագործական երկարակեցություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930