Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրադրության կայունացմանը Սիրիայում

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Սիրիայում իրադրության կայունացման ուղղությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Իրավիճակն այնտեղ մնում է անկայուն ու լարված, իրենց շահերը հետապնդող բազմաթիվ արտաքին «դերակատարների» գործողությունները հանգեցնում են իրավիճակի սրման», – ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է համակարգել համատեղ ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ մշակելու համար։

«Տարիներ շարունակ Բաղդադում Ռուսաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների գծով գործել է քառակողմ համակարգման կենտրոն։ Այն իրեն դրսևորել է որպես օպերատիվ և արդյունավետ գործիք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում», -հայտարարել է Շոյգուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս