Քանի Նիկոլը իշխանության է, ընտրություն չի լինելու՝ ինչպես չի եղել 2018-ին, 2021-ին․ Էդգար Ղազարյան

Այսօր հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դարձյալ թույլ չտվեցին մասնակցել ԱԺ-ում տեղի ունեցող քաղաքացիների հետ հանդիպմանը։

Երեկ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին նախատեսում է հանդիպել Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ․ քննարկման թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի գործընթացն է։
Սակայն այս անգամ ևս Էդգար Ղազարյանի նկատմամբ դրսևորվեց խտրական մոտեցում, և հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Միքայել Թումասյանը չընդունեց նրան։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իմպիչմենտի օրակարգին և 2026 թվականի հերթական ընտրություններին՝ քաղաքական գործիչը շեշտեց․ «Քանի Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իշխանության ղեկին է, այստեղ ընտրությունը բացառվում է։ Ոնց որ չի եղել ընտրություն 2018 թվականինին, 2021թվականին, այնպես էլ՝ չի լինելու 2026 թվականին։ Ընտրությունը ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտ է։

Եթե այժմ հայ ժողովրդի ամենանշանավոր զավակներից մեկը, օրինակ, իր հայրենասիրական, եկեղեցասիրական տեսակետն արտահայտելու համար հանիրավի կալանավորված է, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչները հետապնդումների են ենթարկվում միայն կարծիք արտահայտելու համար, այդ մթնոլորտում ո՞նց կարելի է ընտրությունների գնալ։ Էլ չասեմ՝ ֆինանսական միջոցների անվերահսկելիությունը։

Կարդացեք նաև

Այս պայմաններում ընտրությունը բացառվում է․ կարող է հայտարարեն ընտրությունների օր և գնան հերթական իշխանազավթման։ Դրա համար իմպիչմենտի իմաստն այն է, որ մինչև այդ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, որ բարենպաստ միջավայր ստեղծվի բոլոր քաղաքական ուժերի համար, որպեսզի ամեն մեկն ըստ իր հեղինակության, կշռի, վաստակի՝ կարողանա հավակնել ժողովրդի վստահությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս