Բաժիններ՝

«Արևմուտք-2025» զորավարժություններին զորակազմեր են հրավիրվել ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի երկրներից և գործընկեր պետություններից

Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման կազմում համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի երկրների և այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբեր և զորակազմեր», – ասվում է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունները պատճառ են դարձել, որ Լեհաստանը փակի սահմանը Բելառուսի հետ: Տեղական ժամանակով կեսգիշերին  Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր սահմանային անցակետերը, որոնք մինչ այդ շարունակում էին գործել: Այդ մասին հայտարարել է հանրապետության Ներքին գործերի նախարարության ղեկավար Մարչին Կերվինսկին՝ Տերեսպոլում մինչ այդ գործող միակ ուղևորային անցակետում:«Երթևեկությունը կվերականգնվի, բայց միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ լեհերի անվտանգությունը երաշխավորված է: Տնտեսական տեսանկյունից մենք կփորձենք հնարավորինս շուտ վերականգնել սահմանային երթևեկությունը», – հավելել է նա:

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս