Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով:

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նշենք, որ խափանման միջոցի հարցի քննությունը մեկնարկել էր այսօր առավոտյան ժամը 09:00-ին:

Հիւշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող 2 քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին երեկ ձերբակալել են։

Տեսանյութեր

Լրահոս