
Էդգար Սևիկյանը վարձակալությամբ տեղափոխվել է ռուսական «Ակրոն»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վարձակալությամբ տեղափոխվել է ռուսական «Ակրոն» Հունգարիայի «Ֆերենցվարոշից»՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ գնման իրավունքով։
Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականին նա տեղափոխվել է Իսպանիա և զարգացել «Լևանտեի» համակարգում։ 2020 թվականի հունվարին նա առաջին անգամ հանդես է եկել երկրորդ թիմի կազմում՝ Իսպանիայի Սեգունդա B-ում, իսկ մոտ մեկ տարի անց խաղաժամանակ է ստացել Իսպանիայի Պրիմերայում՝ «Խետաֆեի» դեմ խաղում փոխարինման մտնելով։
2022 թվականի ամռանը Իսպանիայում անցկացրած փուլից հետո հարձակվող կիսապաշտպանը վերադարձել է Ռուսաստան և դարձել «Պարի ՆՆ»-ի խաղացող, որտեղ անցկացրել է 40 հանդիպում՝ խփելով 8 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ 2024 թվականի հունվարին Էդգարը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ» (ընդհանուր՝ 19 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում), իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է վարձակալությամբ «Լոկոմոտիվում» (20 խաղ, 4 գոլային փոխանցում)։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սևիկյանը մասնակցել է 18 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Առաջիկայում Էդգարը կմիանա «Ակրոնին» Տոլյատիում՝ Հայաստանի հավաքականի կազմում Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական խաղերից հետո։
«Ողջունում ենք Էդգարին և մաղթում նրան վառ խաղ այս մրցաշրջանում»,- գրված է ռուսական ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։