
Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին

Իսրայելը կշարունակի հարվածել Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների թիրախներին։ Այս մասին նշված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում:
Անդրադառնալով Եմենի տարածքին վերջին հարվածներին՝ Նեթանյահուն հիշեցրել է, որ օրեր առաջ Իսրայելը կետային հարված էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որի հետևանքով զոհվել էին այդ երկրի արևելյան մասը վերահսկող հութիների կառավարության անդամների մեծ մասը։ Ի պատասխան՝ հութիները սեպտեմբերի 8-ին անօդաչու թռչող սարքով գրոհել էին Իսրայելի հարավում, Էյլաթ քաղաքի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանը, որտեղ մի քանի մարդ էր տուժել:
«Սակայն դա չի նվազեցնում մեր վճռականությունը, այսօր կրկին օդային հարվածներ ենք հասցրել նրանց ահաբեկչական օբյեկտներին, մեծաթիվ ահաբեկիչներով բազաներին, ինչպես նաև այլ թիրախներին։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել»,- նշել է Նեթանյահուն:
Սեպտեմբերի 10-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Եմենին, այդ թվում՝ նրա մայրաքաղաքին հասցրած նոր հարվածների մասին։ Հայտարարվել է 8 զոհի և առնվազն 12 տուժածների մասին: