
Ֆրանսիայի ծայրահեղ աջերը Լեկորնյուից պահանջել են չառնչվել Մակրոնի քաղաքականությանը

Ֆրանսիայի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցությունը մտադիր է հասնել երկրի նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին անվստահություն հայտարարելուն, եթե նա շարունակի իրականացնել նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ուղին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, Եվրախորհրդարանում լրագրողներին հայտնել է կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան:
«Կամ նա կխզի (Մակրոնի քաղաքականության հետ կապը – խմբագր.), կամ կլինի անվստահության քվե»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակելով իր մտերիմ նախարարներից ու կողմնակիցներից մեկին՝ ընտրել է ֆրանսիացիների շահերը ոտնահարելու ուղին:
Ֆրանսիայի Ազգային ժողովում անվստահության քվեի արժանացած Ֆրանսուա Բայրուն սեպտեմբերի 10-ին վարչապետի լիազորությունները փոխանցել է Սեբաստիան Լեկորնյուին: Նոր վարչապետն ընդունել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը և հավաստիացրել է երկրում իրավիճակը շտկելու հնարավորության մասին։
Ֆրանսիայում սկսվել են բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք անցկացվում են «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով։