Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելուց և Չինաստանի զարգացումը զսպելու փորձերից:

Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Դոն Ծյունն իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ տեսակոնֆերանսի միջոցով տեղի ունեցած զրույցի ժամանակ:

«Չինաստանը միշտ կենտրոնացած է եղել իր սեփական զարգացման վրա և վճռականորեն պաշտպանել է իր օրինական իրավունքներն ու շահերը: Չինաստանին զսպելը և նրա գործերին միջամտելը բացարձակապես անընդունելի է»,- ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության՝ հայտարարել է պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս