Կոմպրոմիս չի՛ լինելու, Կտրիճ Ներսիսյանը պիտի գնա. Փաշինյանը հանրահավաք է անելու Էջմիածնում

Հայ առաքելական եկեղեցին պետք է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին առնչվող հարցը հրապակային քննության առարկա դարձնի։ Այսօր ԱԺ-ում ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հարցին։

Նա նշել էր, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը, հնարավոր է, կարգալույծ արվի, քանի որ նրա հարցը Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ քահանան հրապարակայնորեն, նաև սոցիալական ցանցի իր էջում քննադատել է եկեղեցում «առկա արատավոր երևույթները»։

«Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ հենց նրա հրապարակումներում առկա հարցերի վերաբերյալ Մայր աթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, և եթե քննություն է տեղի ունենալու, թող այն տեղի ունենա հրապարակային, հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան՝ ինչ է կատարվում, ով է ճիշտ ասում, ու ով է սխալ ասում»,- ասաց Փաշինյանը։

Նա իր աջակցությունը հայտնեց Տեր Արամին և այն հոգևորականներին, որոնք աջակցում են եկեղեցու խնդիրների հասեացագրման օրակարգին։ Հավելեց, թե իր ուժերի ներածին չափով կկանգնի բոլոր նման հոգևորականների կողքին։

Փաշինյանն առիթն օգտագործեց ևս մեկ անգամ հայտարարելու, թե պետք է ազատագրել «մեր արժեքների էպիկենտրոնը, սրբության սրբոցը» պղծությունից, և ինքն էլ այդ պատասխանատվությունը ստանձնելու է։ Հավելեց, թե այն հոգևորականները, որոնք իսկապես ապրում են հոգևոր արժեքներով, լինելու են այս գործընթացի առաջամարտիկները։

Տեսանյութեր

Լրահոս