ԵԱՏՀ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի շուկայի կարգավորման մարմնի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային «Միավորված ազգային շուկա, արդար մրցակցություն ապագայի համար» ֆորումի պլենար նիստում ներկայացրել է ԵԱՏՀ-ի կողմից մրցակցության քաղաքականության արդիականացմանն ուղղված քայլերը և առանձնացրել ՉԺՀ հետ ոլորտային համագործակցության կարևոր ուղղությունները։

Իր ելույթում Երմոլովիչն  ընդգծել է, որ վերջին շրջանում ԵԱՏՀ-ն սկսել է պրակտիկ երկխոսություն ՉԺՀ-ի շուկայի կանոնակարգման պետական վարչության հետ՝ նպաստելով փոխադարձ փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանը:

«Չինաստանը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ երկրների ռազմավարական գործընկերն է: Մեր գործընկերությունը զարգանում է՝ հարմարվելով ժամանակի մարտահրավերներին և պահպանում ամրություն ու խորություն»,- նշել է նա ու հավելել, որ վերջին տարիներին ամրապնդվել է փոխգործակցությունը օրենսդրական նորարարությունների, իրավակիրառման և մրցակցության պաշտպանության ոլորտներում:

Կոլեգիայի անդամն անդրադարձել է նաև մրցակցության ոլորտի մի շարք նախաձեռնություններին, այդ թվում՝ ոլորտային ուսումնասիրություններին և բիզնես համայնքի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարևորել միջազգային համագործակցության դերը՝ ապահովելու մրցակցային բարենպաստ միջավայր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930