
Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում

Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրան մեղադրանք է առաջադրվել դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Կոմիտեից հավելեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակել չեն կարող։