Bild. «Հայաստանը օգնում է ռուսական «Ալռոսա»-ին շրջանցել արևմտյան պատժամիջոցները»

Հայաստանն օգնում է Ռուսական «Ալռոսա» ընկերությանը արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և ռուսական ծագման ադամանդներն արևմտյան շուկա արտահանելու գործում, գրում է գերմանական Bild հանդեսը՝ վկայակոչելով լրագրողական անկախ հետաքննություններով զբաղվող Arctida կայքի օրերս հրապարակած տվյալները։

Դրանց համաձայն՝ Ռուսաստանում արդյունահանված ադամանդները նախ առաքվում են Հայաստան, որտեղ որոշակի մշակում անցնելուց հետո վերաարտահանվում են Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Չինաստան։ Այս մեխանիզմով «Ալռոսա»-ի հետ առնչություններ ունեցող ПБК ընկերությանը միայն 2023-ի հունվարից մինչև 2024-ի մարտ ընկած ժամանակահատվածում հաջողվել է շուրջ 250 միլիոն դոլարի ադամանդ արտահանել արևմտյան շուկաներ։

Հետաքննող լրագրողների տվյալներով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման գործում հատկապես ակտիվ են հայկական ADM Diamonds և Fancy Jewelry ընկերությունները։

Տեսանյութեր

Լրահոս