Բաժիններ՝

«Երևան»-ը սկսում է պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Երևան»-ը պայքարը սկսում է Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Երևան»-ի մրցակիցներն են «Ֆորցա»-ն (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպ»-ը (Անդորրա) և «Մուրատա»-ն (Սան Մարինո)։

Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում:

Հայաստանի չեմպիոնի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին: Հաջորդ երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 28-ին ու 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս