
«Նոա»-ն մեկնել է Սլովենիա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ն մեկնել է Սլովենիա: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի շրջանակներում Լյուբլյանայում կմրցի «Օլիմպիա»-ի հետ:
Այդ հանդիպումը կկայանա օգոստոս 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին,Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլին: