Արարատ Միրզոյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը և ընկերոջը՝ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև այդ իդեալներն ամրապնդելուն ուղղված համախոհ գործընկերությունները»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս