Մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում:

Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ լռում են կա´մ սահմանափակվում խորհրդանշական տեքստերով:

Ավելին, մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը պատշաճ որակով և օպերատիվությամբ չիրականացնելուն:

Ի դեպ, վերջին օրինակը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին է, ով առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է նրա` պատշաճ բուժզննության անցկացումը:

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031