Բաժիններ՝

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում օգնություն փնտրող առնվազն 1760 մարդ է սպանվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ մայիսի վերջից մինչ օրս օգնություն փնտրելիս Գազայում սպանվել է առնվազն 1760 պաղեստինցի, ինչը մի քանի հարյուրով ավելի է, քան օգոստոսի սկզբին հրապարակված վերջին տվյալները։

Այս մասին  հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ Գազայում առնվազն 44 մարդ զոհվել է օգոստոսի 15-ին՝  իսրայելական բանակի հարձակումների հետևանքով:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 16-ին Ռաֆահի մոտակայքում գտնվող օգնության բաշխման կենտրոնի մոտ իսրայելական հարվածների  հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, կան նաև վիրավորներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս