Բաժիններ՝

Արևի վրա հսկայական անցք է առաջացել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան իր Տելեգրամ-ալիքում հայտնել է, որ Արևի վրա սկսել է առաջանալ հսկայական անցք:

«Արևի՝ Երկրին ուղղված կողմում արդեն մի քանի օր է, ինչ մեծ անցք է առաջացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում դրա մակերեսը և չափերը հատկապես արագ են մեծացել՝ աճելով մոտ 50 տոկոսով»,- նշված է հայտարարության մեջ:

Լաբորատորիան բացատրել է, որ մի քանի օրից սա կհանգեցնի Երկրի մոտակայքում արեգակնային քամու արագության աճի, ինչն էլ, իր հերթին, կարող է ազդել մոլորակի վրա գեոմագնիսական իրավիճակի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս