Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:

«Մեր բանակցություններն անցել են կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, շատ հանգամանալից և օգտակար են եղել»,-ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկա գալու առաջարկի համար, որի հետ կապված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր պատմության զգալի մասը:

ՌԴ նախագահը պատմել է, թե ինչպես է սկսել զրույցը իր ամերիկացի գործընկերոջ հետ. «Բարի օր, սիրելի հարևան, հաճելի է Ձեզ ողջ և առողջ տեսնել»։

Պուտինի առանցքային հայտարարությունները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․

  • Ուկրաինայի անվտանգությունը, անշուշտ, պետք է ապահովվի, և Ռուսաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։
  • Այսօրվա պայմանավորվածությունները հենակետ կդառնան ոչ միայն ուկրաինական հակամարտության կարգավորման, այլև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման համար։
  • Եթե Թրամփը նախագահ լիներ 2022 թվականին, Ուկրաինայում ռազմական գործողություններ չէին լինի։ Պուտինը հիշեցրել է, որ փորձում էր Բայդենին համոզել չհասցնել այնպիսի կետի, որից հետո ռազմական գործողություններն անխուսափելի կդառնան:

Պուտինն ու Թրամփը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ չեն պատասխանել լրագրողների հարցերին՝ սահմանափակվելով հայտարարություններով:

Տեսանյութեր

Լրահոս