
ԵԽԽՎ նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռաուսոպուլոսը ողջունել է ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Ռաուսոպուլոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«ԵԽԽՎ-ն միշտ խթանել է խորհրդարանական դիվանագիտությունը այս հակամարտության մեջ և պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-գրել է նա։