Բաժիններ՝

Ավելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսն անցնելուն

Ավելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետում:

Ըստ վերջին տվյալների՝ հերթում գրանցվել է ընդհանուր առմամբ 3217 բեռնատար տարբեր երկրներից, որից 1240–ը՝ Հայաստանից:

Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Երբեմն սահմանը հատելը տևում է մինչև 15 ժամ:

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղին միակ գործող ճանապարհն է, որով Հայաստանը ցամաքային կապ է հաստատում Ռուսաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031