
Երևանում բախվել են թիվ 3 և 57 երթուղիները սպասարկող ավտոբուսները. կան տուժածներ

Երևանում բախվել են թիվ 3 և 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 21:30-ի սահմաններում, մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտակայքում։
«Վթարի հետեւանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,–գրել է Ասատրյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակը նշել է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։