Բաժիններ՝

Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ․ Times

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը մտադիր է սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ, Պեկինում հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով չինացի վերլուծաբանների։

Ըստ աղբյուրի՝ Պուտինն արդեն ընդունել է հրավերը, իսկ Թրամփին պաշտոնական հրավեր կուղարկվի առաջիկայում։ Չինաստանի դիրքորոշմամբ՝ նման ձևաչափով հանդիպումը կարող է «խաղաղության և կայունության հզոր ազդանշան» դառնալ։

Սի Ծինպինն ու Թրամփը նախկինում ևս փոխանակվել են այցելությունների հրավերներով, սակայն կոնկրետ օր երբևէ չի հայտարարվել։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս գագաթնաժողովը ձեռնտու կլինի Չինաստանին և Ռուսաստանին՝ արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից, սակայն Թրամփի թիմում այն կարող են ընկալել որպես պոտենցիալ քաղաքական ծուղակ՝ Չինաստանի վերահսկողությամբ միջոցառմանը «երրորդ կողմ» ներկայանալու տեսանկյունից։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Թրամփը կնախընտրի երկկողմ ձևաչափով հանդիպումներ՝ այդ կերպ խուսափելով մասնակցությունից այն միջոցառմանը, որի օրակարգն ու դիրքավորումը ամբողջությամբ որոշվում են Պեկինի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031