Միացյալ Թագավորությունը Հայաստանում նոր դեսպան կունենա

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին կփոխարինի այդ պաշտոնում նշանակված Ալեքսանդրա Քոուլը։

Այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկա դեսպան Գալագերը կտեղափոխվի դիվանագիտական այլ ծառայության։

Հաղորդվում է, որ նորանշանակ դեսպան Քոուլը Հայաստանում ՄԹ դեսպանի պարտականությունները կստանձնի 2025 թվականի սեպտեմբերին։Նշենք, որ Ալեքսանդրա Քոուլը մինչ այս որպես փոխդեսպան է աշխատել Կատարում, Վրաստանում, զբաղեցրել է նաև դիվանագիտական այլ պաշտոններ

Տեսանյութեր

Լրահոս