Բաժիններ՝

ՀՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցությանը, որի շրջանակում Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը, որը ներառում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացման և ընդլայնման հանձնառությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031