Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից

ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։

Ռոման Ստարովոյտի ինքնասպանության նախնական պատճառը հնարավոր քրեական գործն է։

112-ի տեղեկություններով՝ պաշտոնյայի դեմ ցուցմունք է տվել Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը, որը վերջերս ձերբակալվել էր տարածաշրջանում ամրաշինական կառույցների շինարարության ժամանակ խոշոր յուրացումների համար:

Ըստ Mash-ի`Ստարովոյտն ինքնասպանություն է գործել այն զենքով, որը 2023 թվականին պարգև է ստացել ՆԳՆ ղեկավարությունից։

Հիշեցնենք` Ստարովոյտը տրանսպորտի նախարարի պարտականություններից ազատվել է այսօր` հուլիսի 7-ին: Նրա հնարավոր հրաժարականի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Նիկիտինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031