
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում

Ունե՞ք մոբայլ հավելված, սպասո՞ւմ եք գումար արտերկրից, բայց ինչ-ինչ պատճառներով բանկային հաշիվներին կամ քարտերին փոխանցումն անհնա՞ր է կամ ոչ նպատակահարմար:
Կոնվերս Բանկն առաջարկում է լավագույն լուծումը. փոխանցումների ստացման հնարավորություն Payoneer համակարգով
Payoneer-ը օգտագործման տեսանկյունից պարզ է ու հարմարավետ: Դրանով փոխանված ֆինանսներին՝ լինի ԱՄՆ դոլար թե Եվրո, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն ունեն ակնթարթորեն. չկա Բանկ այցելելու կամ որևէ այլ հավելվածից օգտվելու անհրաժեշտություն:
Payoneer-ը հեշտությամբ կարող եք ինտեգրել Converse Mobile-ին, կամ, եթե չունեք, կարող եք բացել հավելվածի միջոցով, ֆինանսները փոխանցել Կոնվերս Բանկում Ձեր հաշվին և կառավարել դրանք:
Payoneer-ը հիանալի լուծում է Հայաստանում գտնվող՝ PayPal-ից օգտվել ցանկացողների համար
Կոնվերս Բանկի առաջարկը նաև եզակի հնարավորություններ է ընձեռում օգտատերերին: Ձեր PayPal-ից գումարը կարող եք փոխանցել Converse Mobile-ին ինտեգրած Payoneer, ապա՝ Ձեր հաշիվ և կանխիկացնել այն: Ընդամենը մեկ պարզ գործողություն և շոշափելի հարմարավետություն, ժամանակի և ռեսուրսի խնայողություն․ ահա մեր առաջարկը:
Առաջարկի մանրամասներն ու սակագները՝ https://conversebank.am/hy/CBPayoneer/, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: