Ունե՞ք մոբայլ հավելված, սպասո՞ւմ եք գումար արտերկրից, բայց ինչ-ինչ պատճառներով բանկային հաշիվներին կամ քարտերին փոխանցումն անհնա՞ր է կամ ոչ նպատակահարմար:
Կոնվերս Բանկը հայտարարում է Payoneer միջազգային համակարգի հետ համագործակցության մեկնարկը: Այս հարմարավետ լուծումն այն անձանց համար է, ովքեր եկամուտ են ստանում արտերկրից, գնահատում են ժամանակը և փնտրում են ֆինանսների տնօրինման պարզ ու անվտանգ տարբերակ: