Բաժիններ՝

Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են կարճ ժամկետում С-400-ներ մատակարարելու հարցը

Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են ռուսական С-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման, Սու-30 ՄԿԻ-ի արդիականացման և կարևորագույն ռազմական տեխնիկայի կարճ ժամանակահատվածում ձեռք բերման վերաբերյալ հարցեր։

Այս մասին հայտարարություն է տարածել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երկու երկրների ՊՆ ղեկավարներ Ռաջնաթ Սինգհի և Անդրեյ Բելոուսովի միջև Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացած հանդիպումից հետո։

«Սա երկու երկրների նախարարների միջև վերջերս կայացած ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, որը տեղի ունեցավ «Սինդուր» գործողության և դրա հետևանքով առաջացած պաշտպանական արտադրությունը մեծացնելու անհրաժեշտության ֆոնին, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը, օդ-օդ դասի հրթիռները, ժամանակակից հնարավորությունները և օդանավերի հարթակների արդիականացումը», -նշվել է հայտարարության մեջ։

«Հանդիպման հիմնական թեմաներից էին С-400 համակարգերի մատակարարումը, Սու-30 ՄԿԻ-ի արդիականացումը և կարճ ժամանակահատվածում կարևորագույն ռազմական տեխնիկայի ձեռքբերումը», – ընդգծել է նախարարությունը։

Սինգհը և Բելոուսովը մանրամասն քննարկումներ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, որոնք ընդգրկում են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, անդրսահմանային ահաբեկչությունը և ռուս-հնդկական պաշտպանական համագործակցությունը»։ 

«Ուրախ էի հանդիպել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ Մենք հանգամանալի քննարկումներ ունեցանք Հնդկաստան-Ռուսաստան պաշտպանական կապերի ամրապնդման վերաբերյալ», – նշել է Սինգհը X հարթակում գրառման մեջ։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուս նախարարը համերաշխություն է հայտնել Հնդկաստանին ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի միութենական տարածքի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը 26 մարդու կյանք էր խլել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30