
Ալիևը և Էրդողանը օգտվելով հայաստանյան իշխանության թուլամորթ քաղաքականությունից, հակադարձելու են բոլոր մեղքերը Հայաստանի և հայերի վրա․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելգրամի իր ալիքում գրում է․
«Ալիևը, այսօր Ադրբեջանի Մինգյաչևիրի շրջանում «Նոյեմբերի 8» էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալիս, Հայաստանին մեղադրել է հանցագործ և ցեղասպան լինելու մեջ` շեշտելով, որը հայերը ոչնչացրել են Արցախում բնակավայրեր:
Ահա այս բացահայտ հայատյացության պարագայում ՀՀ դեֆակտո վարչապետը գնում է Թուրքիա, հանդիպում Էրդողանին, մոռացության տալիս ցեղասպանությունը, անտեսում ազգային գաղափարախոսությունները: Իսկ Ալիևը և Էրդողանը, օգտվելով հայաստանյան իշխանության թուլամորթ քաղաքականությունից, հակադարձելու են բոլոր մեղքերը, որոնք իրենք են գործել, Հայաստանի և հայերի վրա: