
Չկա որևէ փաստ, որը կհաստատի, թե Իրանը հարձակում էր պատրաստում Իսրայելի վրա. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չկա որևէ փաստ, որը հաստատում է, թե Իրանը հարձակվել է կամ պատրաստվում էր հարձակվել Իսրայելի վրա։
«Ռուսաստանը, վստահելով Միացյալ Նահանգների, Իրանի և Իսրայելի հետ կապերին, ներկայացրել է հակամարտության կարգավորման իր առաջարկները։ Մոսկվան պատրաստ է մասնակցել հակամարտության կարգավորմանը, բայց չի պարտադրի իրեն որպես միջնորդ։
«Հրադադարի կայունության վերաբերյալ դժվար է վերջնական եզրակացություն անել», -ըստ ТАСС-ի՝ նշել է նա։
Ըստ նրա՝ եվրոպացիներն են մասամբ մեղավոր Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների համար։